Monday, June 13, 2011

Բարի Գալուստ!!!

Ողջույն! Բարի գալուստ!!! Ճիշտն ասած, նախկինում երբեք չէի մտածել անձնական բլոգ ստեղծելու մասին: Կարծում էի, որ անիմաստ ժամանակի կորուստ էՊատճառներից մեկը հավանաբար այն էր, որ միշտ ունեցել եմ տպագրվելու հնարավորություն, աշխատել եմ թերթերում, ամսագրերում, հեռուստատեսությունում....կարճ ասած` բլոգի կարիք չունեի: Ամեն դեպքում, պետք է ընդունեմ, որ բլոգը շատ լավ գործիք է, որը ես ասյուհետ պատրաստվում եմ օգտագործել` տարբեր հարցեր քննարկելու, տեղեկատվությամբ կիսվելու, հոդվածներ և հետաքրքիր նյութեր տեղադրելու համար:
Այստեղ դուք կգտնեք որոշ հետաքրքիր հրապարակումներ, հոդվածներ, լուրեր այն կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ ես աշխատում եմ և համագործակցում, կգտնեք տեղեկատվություն այն հնարավորությունների մասին, որոնցից կարող են օգտվել մեր երիտասարդները
Հաղորդագրությունների և թարմացումների հիմնական լեզուները կլինեն անգլերենը, ռուսերենը և հայերենը: Հուսով եմ, որ այս բլոգը կօգտագործվի մտքեր փոխանակելու  և նոր գաղափարներ զարգացնելու նպատակով!!

No comments:

Post a Comment