Շատերի կարծիքով «հանդուրժողականությունը», «գենդերային հավասարությունը», «քաղաքացիական հասարակությունը» և բազմաթիվ այլ հասկացություններ զուտ արևմտյան են և «եվրոպականացված»` Եվրոպաներից ու Ամերիկաներից բերված զիբիլ: Այսպես են մտածում մեզնից շատերը, ովքեր վերոնշյալ հասկացությունների բացակայությունը կամ անկատար գործառնությունը մեր երկրում բացատրում և արդարացնում են նրանով, որ դրանք օտարածին են և դեմ են մեր ազգային դիմանկարին: Իսկ նրանք, ովքեր խոսում են այս հասկացություններից համարվում են «գռանտակերներ», ովքեր մի քանի կոպեկի համար այս զիբիլները ներմուծում են Հայաստան` հայկական ավանդույթներն ու արժեքները քայքայելու և խարխլելու նպատակով: Ու թեև ինձ ոչ ոք չի վճարել այս գրառումը կատարելու համար, այնուամենայնիվ այս գրառման մեջ պետք է անդրադառնամ այդ հասկացություններից մեկին`«գենդերային հավասարությանը», որի մասին շատ ու շատ ենք լսել: Փորձենք տեսնել թե ինչ է այն, որտեղից է գալիս և արդյոք խորթ է հայկական արժեհամակարգին, թե՞ ոչ:
Ցանկացած առողջ հասարակություն բաղկացած է երկու սեռերի ներկայացուցիչներից, որոնց ժողովրդավարական պետությունների Սահմանադրությունները տալիս են հավասար իրավունքներ, պարտականություններ և ազատություններ: Ու չնայած դրան, շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, կնոջ դերը հասարակական և քաղաքական կյանքում բավականին ցածր է` ի տարբերություն ընտանիքի, որտեղ կինը առանցքային տեղ է զբաղեցնում:
Մի շարք երկրներում կանայք տղամարդկանց հետ հավասար զբաղեցնում են երկրի համար կարևորագույն պաշտոններ և աշխատում են այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ոստիկանությունը, ազգային անվտանգության համակարգը, ավիացիան, կառավարությունը, օրենսդիր և դատական մարմինները, տրանսպորտային և հաղորդակցական ոլորտը և այլն:
Շատ երկրներում դասավորվել է այնպես, որ կինը կատարում է լվացքի մեքենայի և փոշեկուլի գործառույթներ` չունենալով աշխատանք, մասնագիտություն և չմասնակցելով երկրի հասարակական ու քաղաքական կյանքին:
Գենդերային հավասարության խնդիրն այսօր Հայաստանում բավականին արդիական է և շատ հաճախ է քննարկվում: Շատերին են հետաքրքում «գենդեր» հասկացության, «գենդերային հավասարության» էությունն ու բնույթը, սակայն շատ հաճախ այս հասկացությունները օգտագործվում են սխալ ենթատեքստով և սխալ իմաստով:
ԻՆՉ Է «ԳԵՆԴԵՐԸ»
«Գենդեր» հասկացությունը ժամանակակից աշխարհի խոշորագույն նվաճումներից է: Եթե «սեռ» հասկացությունը բնութագրում է կանանց և տղամարդկանց կենսաբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական և բնության կողմից տրված այլ առանձնահատկութ-յունները, ապա «գենդերը» սոցիալական սեռն է, որը մատնանշում է կնոջ և տղամարդու միջև առկա սոցիալական տարբերությունները և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները: Գենդեր հասկացությունը առաջինը կիրառել է Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտ Ստոլլերը` 1968 թվականին:
ԻՆՉ Է «ՖԵՄԻՆԻԶՄԸ»
Շատ հաճախ խոսելով գենդերային հավասարության մասին, մարդիկ այն շփոթում են ֆեմինիզմի հետ և նույնացնում են այդ երկու հասկացությունները: Ֆեմինիզմը կականց շարժում է, որը սկիզբ է առել 19-րդ դարում Հյուսիսային Ամերիկայում և Ֆրանսիայում: Այն շարժում է, որի նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները, նրանց տեղը ապահովել տարբեր ոլորտներում, բարձրացնել նրանց դերը հասարակական կյանքում:
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրված է, որ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Հայաստանի Հանրապետությունը միացել է տարբեր միջազգայիին կոնվենցիաների և պայմանանգրերի, որոնք սահմանում էեն կնոջ և տղամարդու հավասարությունը:
Սեռերի հավասարության սկզբունքներն ամրագրված են նաևև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, որտեղ նշված է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերը իրավահավասար են անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
Նույն հանգամանքները չեն կարող պատճառ համարվել աշխատանքային պայմանագրի լուծման համար, բացի այդ, տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց պետք է վճարվի է նույն չափով աշխատավարձ:
Մակի Կոնվենցիան Կանանց քաղաքական իրավուքնենրի մասին
1953 թ. ընդունվեց Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը քաղաքական իրավունքների տնօրինման և օգտագործման հարցում կանանց և տղամարդկանց դրությունը հավասարեցնելու նպատակ է հետապնդում: Ըստ կոնվենցիայի` կանայք տղամարդկանց հետ հավասար պայմաններում, առանց որևէ արգելքի ու խտրականության, բոլոր ընտրություններում քվեարկելու, ընտրվելու, պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու և ազգային օրենքով սահմանված բոլոր հասարակական-քաղաքական գործառույթները կատարելու իրավունք ունեն: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիային միացել է 2007 թ-ին:
Գենդերային խտրականության դրսևորումները Հայաստանում
Գենդերային խտրականությունը գործընթաց կամ գործելակերպ է, երբ մեկ սեռերից մեկին տրվում է նախապատվություն: Այդ նախապատվությունը կարող է ամրագրված լինել օրենքով, և այդ դեպքում խոսքը բացահայտ խտրականության մասին է: Այսօր երկրների մեծ մասում հաստատվել է գենդերային իրավահավասարություն, սակայն խտրական գործելակերպը պահպանվում է: Օրինակ` ՀՀ-ում Սահմանադրությունը արգելում է սեռի սկզբունքով խտրականությունը, սակայն իրականում գիտենք հայ կանանց դերն այսօր էլ շարունակում է մնալ սահմանափակ: Նրանք պասիվ են քաղաքականության մեջ, հասարակական կյանքում, հաճախ հաշվի են նստում տղամարդու կարծիքի և որոշման հետ, այլ կերպ ասած` հնազանդ են: Գուցե շատերը սա դրական երևույթ համարեն, սակայն առողջ հասարակությունը չպետք է ապրի գենդերային կարծրատիպերով և նախապաշարմուքներով:
Տղամարդու և կնոջ հավասարության մասին խոսելիս, հարկավոր չէ նկատի ունենալ ֆիզիկական հավասարությունը, բայց սոցիալապես կինն ու տղամարդը պետք է լինեն հավասար: Դա նշանակում է, որ հասարակության և պետության մեջ նրանց համար պետք է լինեն հավասար հնարավորություններ: Շատ հաճախ աշխատանքի տեղավորվելիս նախպատվությունը տրվում է տղամարդուն և կարևոր չէ նրա գիտելքիը. այստեղ որոշիչը սեռն է: Այսօր, հայ տղամարդկանց մեծամասնությունը կարծքում է, որ կնոջ առաքելությունը միայն տանը նստելը, ճաշ եփելը, մաքրություն անելն ու երեխաներին խնամելն է:
Գենդերային խտրականության դրսևորում է համարվում`
- ընտանիքում (ընտանեկան պարտականությունների անհավասար բաշխման, հղիության ստիպողական ընդհատման, արգելքների և այլնի միջոցով),
- աշխատաշուկայում (միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությամբ, աշխատավարձի փոփոխությամբ` բարձրացմամբ կամ իջեցմամբ, կամ աշխատանքի պայմանների վատթարացմամբ):
- գենդերային խտրականության ձևերից են գենդերային բռնությունը, սեռական ոտնձգությունը, սեռական հետապնդումը:
- գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով,
- այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ՝ որոշակի սեռի անձանց վնաս պատճառելով:
Որքանո՞վ են կինն ու տղամարդը հավասար Հայաստանում և պետք է արդյո՞ք հավասարություն նրանց միջև: Հարցին պատասխանում են 18-25 տարեկան երիտասարդներ: |
Լիլիթ, 18 տարեկան-Վերջին տարիներին Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև գոյություն ուենցող տարբերությունը նվազելու միտում ունի: Կանայք այսօր ավելի ազատ են թե´ հագուստի, թե´ մտածելակերպի և թե´ վարքի առումով: Կարծում եմ, որ հավասարություն տղամարդու և կնոջ միջև հարկավոր է, բայց գործնականում այն անհնար է: Նրանց անհավասարությունը գալիս է բնությունից և դրա դեմն առնել մենք չենք կարող:
Մհեր, 22 ատրեկան-Իմ կարծիքով Հայաստանում կինն ու տղամարդը ունեն, թեկուզ ոչ բացահայտ, սակայն անհավասար վիճակ, ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքում` կապված կարծրատիպային մտածողության և գենդերային խնդիրների ոչ ճիշտ ընկալման հետ: Ճիշտ է, հավասարությունը չի կարող լինել բացարձակ, բայց խոսելով հավասարության մասին` պետք է նկատի ունենալ իրավահավասարության սկզբունքը և հավասար հնարավորությունների առկայությունը:
Մարիա, 19 տարեկան- Ստացվել է այնպես, որ և´ կրթական, և´ հասարակական ոլորտում կինն ունի բացահայտ առավելություն տղամարդու նկատմամբ, սակայն նրա այդ առավելությունը չի գնահատվում և պետական պաշտոնները հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ: Այս առումով մեծ խտրականություն է դրվում երկու սեռերի միջև: Տղամարդկանց մեծ մասը կարծում են, որ կնոջ տեղը միայն խոհանոցն է, սակայն այսօր մենք հակառակն ենք տեսնում: Կինը ունի մեծ պոտենցիալ և աստիճանաբար իշխող դիրք է ձեռք բերելու: Կնոջ և տղամարդու հավասարությունը կարևր է առողջ ընտանիքի ստեղծման համար:
Գևորգ, 25 տարեկան-Կինը պետք է իրեն կնոջ նման պահի, զբաղվի երեխաների դաստիարակությամբ և նստի տանը: Չէի ուզենա, որ իմ կինը աշխատեր, շփվեր այլ տղամարդկանց հետ, քանի որ նա միայն ինձ է պատկանում և իմ երեխաներին: Հավասարության մասին բոլոր խոսքերը սուտ են: Աշխարհը պետք է լինի տղամարդու ձեռքում, իսկ կինը պետք է լինի հնազանդ և խոնարհ: Գնալով մեր երկրում կանանց ավելի մեծ ազատություններ են տրվում, ինչը հանգեցնում է ընտանիքների քայքայման: Մենք ավանդապահ ժողովուրդ ենք և պիտի պահպանենք մեր ավանդույթները:
Հետազոտությունները հավաստում են նաև, որ նախորդ տարիների համեմատ գենդերային բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության հիմնախնդիրն ավելի է սրվել: Աղքատության բարձր մակարդակը, գենդերային կարծրատիպերը, գենդերային զգայունության անբավարար մակարդակը, գենդերային իրավահավասարության ապահովման և գենդերային բռնության կանխարգելման ազգային մեխանիզմների թույլ կարողությունները այն գործոններն են, որոնք նպաստում են գենդերային բռնության բարձր մակարդակին և վերջինիս հետագա աճին:
Գրիգոր Երիցյան
Shnorhakalutyun, Grigor jan! Huyser unenam,vor mot apagayum ktarberen socialapes havasar linelu past@ !!!
ReplyDeleteՇնորհակալություն մեկնաբանության համար: Ես էլ նման հույս ունեմ:
ReplyDeleteԵս 23 տարեկան հայ աղջիկ եմ, ապրում եմ հայ հասարակությունում, սովորել եմ (իմ ցանկացած մասնագիտությամբ)աշխատում եմ, ու երբեք, կրկնում եմ ԵՐԲԵՔ չեմ առնչվել Ձեր նշած խնդիրներին...Կարծում եմ, որ կինն ու տղամարդը տարբեր են բնությունից, ու նրանց համար ի սկզբանե տարբեր դերեր են հատկացված, որոնք փոխելը նշանակում է փոխել բնության օրենքները: Կինն ի սկզբանե պահել է օջախը, իսկ տղամարդը որսորդ է եղել: Ու սա հայ հասարակությունը չի որոշել, կարծում եմ..
ReplyDeleteԱյստեղ խնդիրն այլ է: Շատ հաճախ զուտ անհատական խնդիրները բարդվում են "ավանդական հասարակության ու մտածելակերպի" վրա: Իսկ ի՞նչ եք կարծում, այն կինը, որն իսկապես ուժեղ է ու նպատակասլաց, չի՞ հասնի նրան, ինչին ձգտում է: Համոզված եմ, որ կհասնի: Ու այդպիսի կնոջ կողքին երբեք տեղ չի ունենա այն տղամարդը, ով ասում է` տանը նստիր, քո տեղը խոհանոցն է:
Իսկ հասկացող ու խելացի կանանց գնահատող տղամարդիկ Հայաստանում կան, համոզված եմ:
es karcum em, vor kiny petq e txamardu mot iren kin zga,iharke kiny karox e ev partadir e, vor unena ashxatanq, bayc na petq e misht knoj derum lini te ashxatanqi mej, te tany ev te drsum. amen inch chaapi mej e gexecik.
ReplyDeleteՀարգելի Թամարա, շատ ուրախ եմ, որ դուք նման խնդիրների չեք առնչվել և շատ նպատակասլաց և ուժեղ անձնավորություն եք: Սակայն դա չի նշանակում, որ խնդիրը իսպառ բացակայում է: Քանի լուրջ և կարևոր պաշտոն կամ դիրք գիետք, որ Հայաստանում կանայք են ղբաղեցնում, քանի կին դիվանագետ կամ քաղաքագետ գիտեք: Խնդիրը իրոք առկա և այն պետք է բարձրաձայնել: Իսկ որ խելացի կանանց գնահատող տղամարդիկ կան, դա հաստատ է: Նմանը նմանին է գտնում:
ReplyDeleteՈւղղակի կարծում եմ, որ խնդիրն է սխալ սահմանվում: Հայաստանում մարդը կարող է հաջողության չհասնել այն պատճառով, որ աշխատասեր չի, խելացի չի, նպատակասլաց չի, չի ցանկանում վերջապես, բայց ոչ թե այն պատճառով, որ կին է:
ReplyDeleteԻսկ կին դիվանագետներ,,այս պահին ՀՀ երկու կին դեսպան հիշեցի (Հոլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում), կին նախարարներ ունենք ու այլ քաղաքական գործիչներ էլ, ակտիվիստներ էլ: Հ/Կ-ներից շատերի ղեկավարները կանայք են: Իսկ Դուք շա՞տ օրինակներ գիտեք, երբ կինը գիտի` ինչ է ուզում, ունի իր ուզածին հասնելու բոլոր նախապայմանները, սակայն նրան արգելում են, քանի որ կին է:
Հարգելի Թամարա, կներեք, իհարկե, Ձեր իրավունքն է, կարող եք չպատասխանել, բայց հետաքրքիր է, դուք ինչ մասնագիտություն ունեք, և ինչ ոլորտում եք աշխատում, որ ԵՐԲԵՔ չեք առնչվել նման խնդիրների հետ?Կներեք իհարկե, բայց մի տեսակ անհավատալի է....
ReplyDeleteՄոռացա ասել, Շնորհակալություն Գրիգորին, օգտակար տեղեկություններ էին:
ReplyDeleteհասարակական դերի տեսանկյունից կնոջ դերը ՀՀ-ում շատ չնչին է, մի տեսակ մեր մոտ <> ռուսական ասացվածքով են առաջնորդվում բոլորը: Ինձ համար որպես ՀՀ քաղաքացի ու որպես իգական սեռի ներկայացուցիչ ամենացավալին էն ա, որ կանանցից շատերն են նույնիսկ իրենց տեղը <> լինելը համարում: Սա մեծագույն ողբերգությունն ա, մեր կանայք սիրում են <> լինել, ոնց որ դու ես ասում Գրիգ,լ(ու շատ խեղաթյուրված կերպով ի դեպ, էստեղ խոսքը չի գնում փոխզիջման մասին, էստեղ կոնկրետ շահագործման մասին ա խոսքը, երբ հնազանդությունը որպես էդպիսին դառնում ա <>), որովհետև հասարակությունը սովոր է էդպիսի կանանց լավը համարել: Մենք շատ կախյալ ենք հասարակական կարծիքից ու նույնիսկ են մարդիկ, ովքեր իրենց ազատական հայացքների տեր են համարում հոգու խորքում շատ հաճախ են քննադատում ասենք իրենց եղբոր կնոջը, ով համաձայն չի <> ու դա իր ընտանեկան խնդիրների պատճառնա դառնում: Մեր հասարակության մեջ նկատել եմ նաև հետևյալ տենդենցը, տղաները աղջիկների վրա նախնական տպավորություն թողնելու ժամանակ շատ հավասարամետ են թվում, տեսարանը կտրուկ փոխվում է, երբ իգական սեռի ներկայացուցիչը արդեն սիրահարված ա, արդեն իրանց տիրակալ են զգում ու ինչ-ինչ սահմանափակումներով կամաց սկսում: Հետո արդեն հայ կնոջ համար ավելի դժվար ա դառնում հետ կանգնել, ընտանիքը քանդել, նախընտրում են խելոք ենթարկվել, սա արդեն մշակութային երանգներ ունի,ընտանիքը մեզ համար ուրիշ կարգի առաջնային արժեք ա: Չեմ հասկանում, միթե էսօր մեր տղաներին հետաքրքիր է ամբողջ կյանքն անցկացնել կնոջ հետ, ով կենցաղային պրոբլեմներից ու բամբասանքներից խոսելուց զատ ուրիշ բանի ունակ չէ: Հետաքրքիր չի? բանավիճել ասենք քաղաքական թեմայով կամ հասարակական կյանքի ինչ-որ ֆենոմենի շուրջ: Կամ ինչու? կանայք իրենք չեն ձգտում դրան: Իրականում հասարակական կյանքին առնչվող ցանկացած հարց կինն ու տղամարդը տարբեր տեսանկյուններից են դիտարկում: Էդպիսին ենք մենք մեր բնույթով` տարբեր ենք ու լրացնում ենք միմյանց, պիտի ճիշտ օգտագործենք սա, դա բնության կողմից մեզ տրված առավելությունն ա..
ReplyDeletethe last comment by MAne (es) :DD
ReplyDeleteThanks a lot Mane jan, for your comments.
ReplyDeletemashallah, Tamara!
ReplyDeletexndirn, iroq, ayn che, vor mezanum arka e genderayin anhavasarutyun. xndirn ayd e, vor uxexi exporti, arjeqayin hamakargi popoxutyan ev krtakan volorti degradaciayi patcharov mer azgy gnalov himaranum e. mnacacy dra hetevanqn en. vorosh aromov hima aveli vat e, qan 90-akan tvakannerin: hima mer demografian shat aveli vatn e.
Ես 20 տարեկան եմ, այնքան էլ մեծ չեմ, որ ունենամ հարուստ կյանքի փորձ , բայց պիտի ասեմ որ առնչվել եմ գենդերային խնդիրների հետ: Ու սա այն դեպքն է, որ համոզված կարող ես ասել, որ տվյալ խնդիրը առկա է մեր հասարակության մեջ և գրեթե ամեն օր հանդիպում ենք մեր առօրյա կյանքում : Մյուսը, որի մասին ուզում էի ասել դա այն է , որ ես օր օրի հայտնաբերում եմ (իհարկե ինձ համար)նոր ու նոր հայ բլոգերների , որոնց աշխատանքով հիացած եմ : Վերջապես հայկական ինտերնետային պասիվությունը կվերանա :
ReplyDeleteՄի կարևոր և շատ հուսադրող փաստ. այսօր Հայաստանում գեդերային խնդիրները հուզում են նաև տղամարդկանց, և հենց նրանք են խոսում տիրող իրավիճակի մասին:
ReplyDeleteՈւղղակի կասեմ շնորհակություն
Գենդերային հավասարության խնդիրը հավասարապես պետքէ կարևոր լինի երկու սեռերի համար: Կան շատ երկրներ, որտեղ տղամադրիկ են համարվում խոցելի խումբ: Հատկապես հասարակական կազմակերպություններում նրանց թիվը շատ քիչ է:
ReplyDeleteThank you for a good overview. I would like to comment on the last paragraph that states that gender based violence has increased. As someone who works in the field in Armenia & others- we don't know for sure if it's an increase or that more and more women are informed about domestic violence and come out to say so or because there are Hot Lines now where women can call and on-line press where people can report -unlike Soviet times. Therefore we hear more about such cases.
ReplyDeleteAlso, I would like to point out that besides the factors you listed in your last paragraph there is the aspect of opening or liberating our society - post Soviet where men feel that they are not in control of their women anymore. WE know that the principle or main cause of gender violence is CONTROL. The other causes that you mention are contributing factors and also excuses. NOt all men who are poor,or have stereotypes towards women are abusers. But a society which believes in gender equality is definitely a much healthier place to live and raise children in the right way.
Hargeli gorc@nkerner. Es inqs petakan hamakargi ashkhatakic em u tirapetum em voroshaki teghekatvutyan. HH artaqin gorceri hamakargi ashkhatoghneri 60 tokos@ kanayq en. Arterkrum unenq 2 kin despan, bazmativ gorceri jamanakavor havatarmatarner ev ayl ashkhatakicner ovqer kin en. HH karavarutyan ev ayl nakhararutyunneri ashkhatakicneri 70 tokos@ kanayq en. Masnavor sektorum /vacharq, service ev ayln/ ashkhatoghneri 55 tokos@ kanayq en. Lusavoreq indz khndrum em vortegh e anhavasarutyun@? Tigran
ReplyDeleteՀարգելի Տիգրան, ոչ ոք չի վիճում, որ կանայք լավ ներկայացված են սպասարկման, վաճառքի, ծառայությունների մատուցման ոլորտներում: Շատ կանայք կան նաև ՀՀ կառավարության տարբեր ստորաբաժանումերում: Իսկ քանի կին է ներկայացված որոշում կայացնող և կարևոր օղակներում: ԱԺ 131 պատգամավորներից 12-ն է կին, նախարարների և փոխնախարարների 10-ից 1-ն է կին, ամեն 5 դատավորներից 1-ը: Արտերրկրում, փաստորեն ունենք, ընդամենը 2 կին դեսպան: Սա մտածելու տեղիք է տալիս:
ReplyDeleteHarheli Grigor. Datarvorneri shurj 40 tokos@ kanayq en ev da hastat 5 ic mek@ chi. Pokhnakhararneri 35 tokosn en kanayq. Arterkrum unenq 2 kin despan ev 5 gorceri jamanakavor havatarmatar ovqer nuynpes voroshum kayacnogh en. Voroshum kayacnogh haskacutyun@ khndrum em indz bacatrel. Indz hamar da anhaskanali termin e. Cankacac himnarkum voroshum kayacnum e storabajanum@ isk bardzrastichan pashtonyan @ndhamen@ storagrum e ayd voroshman tak. Tigran
ReplyDeleteԳևորգ, 25 տարեկան du sxales 1 nranum vor du uremn qo knoj ces havatum 2 ashaxtelu mec vat ban cka 3 henc txamardiqt eq tun qandum u 4 kin ete xosumee hastat stic tex ci xosumm de shat kneres viravoress inc ani beran paki nsti tex vocc ete sxal lini ha ete cee uremn cee anec vor erkusnel havasar iravunq unen
ReplyDeleteThanks and I have a swell offer: Where To Buy Houses For Renovation homes to renovate
ReplyDelete