Այս գրառումը հավանաբար չէր լինի, եթե չլինեին վերջին օրերի անակնկալ դեպքերը: Շատ պատահաբար հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որում նախկինում երբեք չէի եղել: Դա ինձ ստիպեց վերադառնալ հայ իրականություն և հանել այն ակնոցները, որ կրում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում: Մի քանի օր շարունակ ստիպված էի տեսնել ոչ թե այն Հայաստանը, որը ստեղծել եմ իմ մտքերում ու պատկերացումներում, ոչ թե այն Հայաստանը, որում կուզեի ապրել ու որի ստեղծմանը հավատում ու ձգտում եմ, այլ այն մեկը, որում իրականում ապրում ենք: Բայց այս գրառումը ամենևին քննադատական չէ, քանի որ մեր առօրյայում կան որոշ լուսավոր կետեր, որոնք երկար ժամանակ դուրս են եղել իմ տեսադաշտից: Նկատել եմ այն, ինչին նախկինում երբեք ուշադրություն չեմ դարձրել, երևույթներ, որոնք չեմ գնահատել ու ինձ սովորական են թվացել: Վերջին տարիներին շփումս բազմաթիվ մարդկանց հետ ինձ գրեթե համոզել էր, որ առօրյա հոգսերը, ծանր աշխատանքն ու գերծանրաբեռնվածությունը զրկել են հայ մարդուն ուրախանալու, կարեկցելու, օգնելու, անշահախնդիր աջակցելու և բարեհամբույր լինելու ունակությունից, դարձրել են նրան ինքնամփոփ, փակ, մտազբաղ, անհանգիստ ու անբարյացակամ: Եթե ոչ հոգսառատ առօրյան, ապա գոնե մեր երկրի պատմության վերջին 25 տարիները պետք է որ իրենց հետքը թողնեին մեզ վրա, փոխեին մեր հարաբերությունները, դարձնեին մեզ ավելի սառն ու փակ: Պետք է որ ինչ-որ բան ամեն դեպքում փոխվեր մեր ընտանեկան հարաբերություններում, պետք է դառնայինք ավելի անհատապաշտ ու եսասեր: Ցանկացած տրամաբանություն դա է հուշում: Բայց շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ոչ թե եզակի, այլ բազմաթիվ դեպքեր, երբ վերոնշյալ հատկանիշները շրջանցել են մեզ: Չնայած ամեն ինչին, մենք չենք զրկվել կարեկցելու և օգնելու, իրար հաջողություններով ուրախանալու, ջերմ ու անկեղծ հարաբերություններ ուեննալու ունակություններից: Ամեն ինչի ազատականացումը չի փոխել մեր ընտանիքը, որում մեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել իր հարցերի պատասխանները, որտեղ միշտ քեզ սպասում են ու պատրաստ են աջակցել, որտեղ անգամ եթե դու սխալ ես, միշտ կներեն: Բոլոր տեսակի խնդիրները, սոցիալական ու քաղաքական անարդարությունն ու երկրում տարիներ շարունակ տիրող հիվանդ մթնոլորտը կարծես շրջանցել են շատերին: Այդ ամենը չկարողացավ կոտրել մեզ, չկարողացավ դարձնել այնպիսին, ինչպիսին շատերը կուզենային տեսնել: Դրա վառ օրինակները, ես տեսա վերջին մի քանի օրերին: Իմ հայրենակիցներից շատերը ինձ ստիպեցին հպարտանալ, որ իրենց ազգակիցն եմ, ընդ որում, շատ համեստ, իրենց համար սովորական դարձած ու աննշան ժեստերի, արարքների, խոսքերի ու վերաբերմունքի միջոցով: Այդ հպարտության զգացումը կարծես թե խորթ էր դարձել ինձ:
Ուրախ եմ, որ ունեցա այդ ամենը տեսնելու հնարավորություն...գուցե ես ունեի դա տեսնելու մեծ պահանջ կամ ուղղակի փորձեցի դրսից նայել այն իրականությանը, որում ապրում ենք: Իրականության հենց այդ կողմն է, որ ինձ ստիպում է հավատալ, որ բոլոր առումներով անցումային համարվող այս շրջանը մոտնեում է իր ավարտին, որ մեր քաղաքացին վերջապես մոտ է արժանապատիվ ապրելու երազանքին, որ ժամանակն է ապրել այնպիսի կյանքով, որին արժանի են շատերը: Մերոնցից շատ-շատերը արժանի են ապրել շատ ավելի արդար, շատ ավելի բարեկեցիկ ու առողջ երկրում: Այդպիսի երկրի կառուցումը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Իրականությունից փախչելը լուծում չէ, պետք է այն ուղղակի տեսնել և փոխել:
UMNICHKA!!!!!! Hastat es el kam et mardkanc cucakum :D che???
ReplyDeleteՄիանշանակ Լիլիթ ջան, դու այդ փոքրաթիվ մարդկանցից մեկն ես: Մերսի կարդալու համար:
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteԳրիգոր ջան շատ մտքերի համամիտ էի շատերին չէ, ու եթե մեկնաբանեմ կստացվի մի էսպիսի նյութ էլ ես կգրեմ վորպես մեկնաբանություն: Բայց քո համար շատ ուրախ եմ:
ReplyDeleteՍուր ջան, իմ շատ գրածների հետ ես էլ համաձայն չեմ: Ուղղակի պահի ազդեցության տակ եմ գրել:
DeleteGrigor jan, merci, shat husadrecir...tekuz pahi azdecutyan tak grvac toxerd shat ognecin havatalu nranc u araj qaylelu` pordzelov gtnel lucumner....Anna
ReplyDeleteՇնորհակալ եմ Աննա ջան:
DeleteԳրիգոր ջան, ես կուզեի իմանալ թե ինչն էր քեզ այսպես ոգևորել... այս պահին դժվարանում եմ ինչ-որ բան ասել, ուղղակի ուրախ եմ քո համար...
ReplyDeleteՄերսի Արթուր ջան: Եղածը մի մեծ բան չէր, բայց իսկականից ինձ շատ ոգևորեց: Մի օր հանդիպենք, կպատմեմ:
DeleteԳրիգոր ջան, կարդացի գրառումդ ու ինձ մտորելու շատ բան տվեց... Բայց ամենաշատը ուրախ եմ նրա համար, որ դու դեռ չես կորցրել հավատդ ու հույսդ, որ մի օր մեր երկիրը, մարդիկ կդառնան այնպիսին, ինչպիսին ես ու դու ենք ուզում, իսկ ես համոզված եմ, որ երկուսիս ուզածն էլ նույնն է... Թերևս տարբեր ճանապարհներով ենք դա պատկերացնում, բայց երկուսս էլ նույնն ենք ուզում...
ReplyDeleteՇնորհակալ եմ մեկնաբանության համար: Կարծում եմ յուրաքանչյուր հայ ցանկանում է ապրել արժանապատիվ ու ոչ մեկից պակաս այդ իրավունքը չի վաստակել: Հուսանք, որ մենք այդ նոր Հայաստանի ականատեսները կլինենք:
DeleteՇնորհակալություն:
ReplyDeleteԼավ է, որ կան երիտասարդներ, ովքեր դատողություն ունեն, համարձակորեն գրում են և կիսվում դրանցով, այլ ոչ թե լայք տալիս ու անցնում, իսկ սեփական մտքերը սպանում
ReplyDeleteՇնորհակալություն արձագանքելու համար:
Delete