~ Nationalism ... is like cheap alcohol.
First it makes you drunk, then it makes you blind, then it kills you. ~
Ամիսներ առաջ, երբ Երևանում նախաձեռնեցինք մեկշաբաթյա արշավ ընդդեմ ռասիզմի, մամուլում տեղ գտան ծաղրական հոդվածներ, թե իբր Հայաստանում որտեղից ռասիսներ լինեն: Հոդվածներից մեկում «հեղինակը» գրում էր, որ եթե հասարակական կազմակերպություններին փող տան, նրանք կարող են անգամ ապացուցել, որ տասնամյակներ շարունակ սևամորթների նկատմամբ մասսայական խտրականություն է եղել Լոռու և Շիրակի մարզերում: Այսօր արդեն իսկ ակնհյատ է, որ մեր արշավը ոչ միայն տեղին էր, այլև անհրաժեշտ: Հայկական մամուլն այսօր ողողված է տարատեսակ ռասիստական հոդվածներով, նացիստական ու շովինիստական գաղափարներով: Մինչ մեր երկրի ղեկավարությունը բողոքում է հարևան երկրներում ատելության մակարդակից, մեր երկրում մամուլը բացահայտ ատելություն և կարծրատիպեր է տարածում:
Օրերս www.bnaban.am կայքում տեղադրվեց հարցազրույց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանի հետ, ով իբր թե փորձ է անում բացահայտել հայի էությունն ու կարևորում հայկական արժեքներին անվերապահորեն հավատարիմ մնալու հանգամանքը։ Նա դա փորձում է անել այլ մշակույթների նսեմացման, ազգերի ստորացման ու ատելախոսության միջոցով:
Ինչո՞ւ պետք է աշխարհին իրենց աչքերով նայենք: |
Անենասկզբից նա սկսկում է կարծրատիպեր տարածել: Բերեմ մի քանի օրինակ հոդվածից`
- աֆրիկացու համար մարդակերությունն է սովորական բան, ամերիկացու համար՝ մեկ այլ բան
- ամեն հայ տղամարդ որոշում կայացնող է
- անհատապաշտությունն է ժողովրդավարության հիմքը
- թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն
- եթե մայրը ճիշտ է դաստիարակում զավակներին, ապա աղջիկ երեխան պետք է մեծանա որպես ընտանիքի մայր, իսկ տղա երեխան՝ որպես որոշում կայացնող
Այնուհետև կենսաբանը նացիստական-ռասիտական գաղափարներ է առաջ քաշում, օրինակ`
- թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն։ Սա բխում է նրանց ուղեղի կառուցվածքից, մեր ուղեղն այլ կերպ է կառուցված։ (Հիշենք, որ ռասիստների հիմնական մտքերից էր, որ արիացիների գանգի կառուցվածքը տարբերվում է):
- մինչդեռ հիմա մեզ դրդում են դեպի եվրոպական մշակութային արժեքներ։ Բայց, ախր, դա եվրոպական արժեք էլ չէ. դա աֆրոամերիկյան, սեքսի գաղափարի վրա հիմնված պարզունակ երաժշտություն ու մշակույթ է
- աֆրիկյան այդ ցեղերն ունեն նաև ռազմի երգեր ու պարեր, բայց, չգիտես ինչու, տարածվում ու քարոզվում է սեքսի վրա հիմնված պարարվեստը
Դրանից հետո սկսվում է հայ ժողովրդի բացառիկության քարոզը`
- մեր արժեհամակարգը մեզ համար ամենալավն է ու բնութագրում է մեր ներաշխարհը, մեր մտածելակերպը, մեր ստրուկտուրֆունկցիոնալ կառուցվածքը։
- եթե մայրը ճիշտ է դաստիարակում զավակներին, ապա աղջիկ երեխան պետք է մեծանա որպես ընտանիքի մայր, իսկ տղա երեխան՝ որպես որոշում կայացնող
- ամեն հայ տղամարդ որոշում կայացնող է
- հայ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ
Այս հրապարակումից հետո սոցիալական կայքերում բավականին թեժ քննարկումներ սկսվեցին: Կազմվեց խնդրագիր (պետիցիա), որը պահանջում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ղեկավարությունից հեռացնել նացիստ-էքստրեմիստին իր պաշտոնից: Խնդրագրի տեքստը հետևյալն է.
«Իր հարցազրույցներից մեկում նա շատ բացասական կարծրատիպեր է տարածել: Աֆրիկացիները, ըստ նրա, հանիբալներ են, կինը պետք է դաստիարակի երեխաներին, իսկ տղամարդը կայացնի որոշումներ, հայ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ: Ըստ նրա` հայերի ուղեղի կառուցվածքը տարբերվում է «թյուրքական ցեղերի» ուղեղից (և վերջիններս չեն կարողանում մտածել): Բացի այդ նա Եվրոպան ցեխաջուր է անվանում: Եվ նա աշխատում է համալսարանում»:
«Իր հարցազրույցներից մեկում նա շատ բացասական կարծրատիպեր է տարածել: Աֆրիկացիները, ըստ նրա, հանիբալներ են, կինը պետք է դաստիարակի երեխաներին, իսկ տղամարդը կայացնի որոշումներ, հայ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ: Ըստ նրա` հայերի ուղեղի կառուցվածքը տարբերվում է «թյուրքական ցեղերի» ուղեղից (և վերջիններս չեն կարողանում մտածել): Բացի այդ նա Եվրոպան ցեխաջուր է անվանում: Եվ նա աշխատում է համալսարանում»:
Խնդրագիրը կարող եք գտնել և ստորագրել հետևյալ հղումով` http://www.change.org/petitions/russian-armenian-slavonic-university-remove-nazi-and-extremist-official-from-his-position
Բավականին թեժ քննարկում էր սկսվել նաև հենց կայքում, որտեղ տեղադրվել է հոդվածը - http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=1344:vahradyan&catid=58:haygit&Itemid=94&lang=en
Ի դեպ, հեղինակի հետ չհամաձայնող օգտատերերի մեկնաբանությունները միանգամից ջնջվում են:
Օգտատերերից մեկը գրում է. «Վաստակավոր դեբիլատոր, ուրիշ ոչ մի միտք չի գալիս 8-րդ դասարանի հայոց պատմությունն ու կենսաբանություն ից երկու-երեք պարագրաֆ հիշող այս մարդու խոսքերից, և քանի մարդու կարծիքափոխ արել սա իր "պայծառամտությամբ", համ նալին է խփում համ մեխին, այ էդտեղից էլ վատ հոտ է գալիս....այսքանը:Մի լվացե'ք մեր ուղեղները առավել հիմարությամբ, քանի այսօր կա և գոնե փորձ է արվում նվազեցնել, հասցնել մինիմումի»:
Առհասարակ, www.bnaban.am կայքում շատ հաճախ կարելի է հանդիպել ազգայնական, ատելախոսական հոդվածների, ռասիստական արտահայտությունների և մտքերի: Մեջբերեմ դրանցից մի քանիսը`
- մեր արիական ծագումը
- ինչ տեսակի կենսաբանական և հասարակական էակ է ադրբեջանցի հորջորջված հանրությունը, գիտությունն առայժմ միայն հարյուրամյակով կեղծվող տվայալների հետ գործ ունի
- նրանց(ադրբեջանցիներ) պարագայում ամեն ինչ գողոն է ու թալան` սկսած ինքնանվանումից
- Եվ ի՞նչ «ժողովրդավարության» մասին է խոսքը, երբ մենք «ազգ» ենք
- Ես կամ, քանի դեռ ատում եմ
- մեր թշնամիները
- թշնամին մեր իսկ ձեռքերով կործանի մեր զորացման աղբյուրները
- ռուս-հայկական հեթանոսներն իրենց հիմնական “թշնամին են համարում ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Վատիկանը
- մեր նախնիների աստվածընտրյալ ժողովուրդ
- ջհուդն իր գործն անում է
- «Եկեղեցի» բառը կազմված է «եկ» և «եղծել» բառերից: «Եղծել» նշանակում է՝ ուրանալ: Այսինքն` արի, ուրացի քո արիական կրոնը
Այսպիսի արտահայտություններն այնքան շատ են, որ իմաստ չունի դրանք բոլորը մեջբերել:
Շատ տարօրինակ էր նաև հայկական մամուլի արձագանքը կապված նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ: Նրան շատ անգամ ներկայացնում էին ոչ թե որպես ահաբեկիչ, այլ ընդամենը հակաիսլամական և իսրայելամետ հայացքների ջատագով: Գրեթե ամենուր մեջբերվում էր հոգեկան հիվանդի անդրադարձը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, նրա կարծիքը Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին և այլն: Շատ քչերը հիշեցին, որ այդ մարդու կատարած հարձակման և պայթյունի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Հետաքրքիր էր «Առավոտ» թերթի խմբագրի մեկնաբանությունը` «Նորվեգիացի ստահակը Արևմուտքն ուզում էր փրկել մահմեդականներից։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանում նրա այդ մտադրությունից նույնիսկ հոգու խորքում, նույնիսկ չբացահայտված հաճույք է ստանում, նա լուրջ հոգեբանական խնդիր ունի, որովհետև տառապում է փրկչի սինդրոմով. փրկչի սպասելու կամ անձամբ փրկիչ դառնալու՝ միևնույնն է»:
Ամենավատն այն է, որ այս գաղափարները տարածվում են հայ երիտասարդության և ուսանողության շրջանում: Նրանցից շատերը չունեն երկրից դուրս գալու հնարավորություններ, տեղեկատվությունը ստանում են հիմնականում հեռուստատեսությամբ, չեն օգտվում համացանցից, այսինքն` ապրում են մեկուսացված: Ցանկացած նման գաղափար նրանք ընդունում են որպես ճշմարտություն` առանց ստուգելու այն: Արդյունքում` հասարակությունը դառնում է անհանդուրժող և այլատյաց` լի կարծրատիպերով ու նախապաշարմունքներով: Հաճախ մեր լրագրողները նույնպես այդ նախապաշարմունքների զոհն են: Եթե ուզում ենք մենք էլ ունենանք մեր Բրեյվիկներին, ապա պետք է շարունակենք նույն ոգով!
Լավ հոդված էր, շնորհակալություն: Ուղղակի անդրադարձ չի արվել նրա տարածած հոմոֆոբիկ արտահայտությանը: Գուցե ես թեթևակի անդրադարձ անեմ դրան` մեջբերելով հենց այս հոդվածը:
ReplyDeleteՇնորհակալություն: Փորձեցի հնարավորինս քիչ մեկնաբանել նրա արտահայտությունները, քանի որ դրանք շատ պրիմիտիվ են: Բայց շատ ուրախ կլինեմ կարդալ ձեր մեկնաբանություննները նրա հոմոֆոբիկ մտքերի վերաբերյալ:
ReplyDeleteshat shnorhakalutjun, lav hodvatz er, lriv kisum em dzer mtahogutjunnern
ReplyDeleteՇնորհակալություն ձեր մեկնաբանության համար:
ReplyDeleteՄիանգամայն համաձայն եմ հեղինակի մտահոգությունների հետ, սակայն ազգային ինքնագիտացությունը ինքնին բավականին թերի է զարգացած հենց նույն երիտասարդության շրջանում: Եթե մեր շատ "հարգելի" կառավարությունը և առավել "հարգելի" եկեղեցին ձեռնամուխ լինեն Օրինակ ` հայ եկեղեցու պատմության ավելի լավ լուսաբանման, դպրոցներում ազգային պարի դասավանդման, ինչպես նաև ժամանակակից հայկական մուլտֆիլմներնի ցուցադրմամբ և այսպիսի այլ միջոցառումներներին...երիտասարդությունը և դպրոցականները աոաջին հերթին կկոտրեն բոլոր կարծրատիպերը իրենց իսկ ժողովրդի վերաբերյալ!!! ու մենք խորոված-քյաբաբ, ջիպեր քշող ու ամեն տեղ գլուխ գովացող ժողովրդից ձեռք կբեռերնք ավելի առաջադիմական և hospitable գաղախարներ: Շնհորհակալություն
ReplyDeleteisk menq inch vor ban anum enq ayd amenin @ndaraj..menq mer achqi geran@ toxac vazum kaxvum enq urishi achqi pshic...inchu enq misht vatabanum karvarutyan@ ev ekexecun..miguce xndir@ mezanum e...hasarakutyun@ arjani e ayn karvarutyan@ vorn ayn uni, qaniz henc menq enq kertum u @ntrum ayd karavarutyun@..isk vatabanel ekexecun kam el kravarutyan@ da parzapes xosum e mer tulutyunneri masin..xndir@ mezanum e, petq e sksel meznic!
DeleteԱռողջ քննադատությունը շատ օգտակար է: Եթե կան երևույթներ, որ քննադատության արժանի, ապա պետք է քննադատվեն: Միևնույն ժամանակ, համաձայն եմ, որ ամեն մեկը պետք է փոփոխությունը իրենից սկսի!
DeleteԷսպիսի հոդվածները պիտի շատ լինեն, որ մեր ռասիստ ազգը մի քիչ խելք հավաքի: Շատ լավն էր: Շնորհակալություն
ReplyDeleteinformacian iroq, vor lavenr, sakajn chpiti mi stvar zangvaci identifikacnel mi wx5 hasarakutyan het. Mer azgi mej shat shater@ kan, vor unen aroxj mtacelakerp, uxxaki menq`hajers, sovor enq qnnadatel u pnovel urishnerin, ete menq mez tuyl enq talis bacasabar artahajtvel mer isk masin, el inchu piti zarmananq naman verabermunqi hamar.
ReplyDeleteՀարգելի "քննադատ"... մենակ այն որ դու չես տարբերում այգայնականին ազգայնամոլից, արդեն իսկ այս հոդվածը... ուղղակի պարապ մնացաց երիտասարդի զբաղմունք կարելի է ասել, ես ուղղակի ապշում եմ, թե ոնց կարելի է պաշտպանել մի "ազգի" ով 1.5մլն հայ կոտորեց, ցեղասպանություն գործեց, կամ այն որ եվրոպացիների "բարք ու բարիքները" քեզ ավելի հոգեհարազատ են քան այն, որ քո ծնողը` հայրը հանճար է, իսկ մայրտ` տաղանդ... լինելով հայ դու պահպանես քո ընտանիքի ադաթները, և ոչ թե ուրանաս, ու վազես եվրոպայի գիրկը... կամ այսպես կոչված "ֆաշիստական սվաստիկան", ... երբ է ֆաշիզմը եղել... հուսով եմ գիտես, իսկ գիտես, որ այդ նշանները լինելով արիական ունեն հայկական ծագում և հազարավոր տարիներից են գալիս, չէ չգիտես, քանի որ եվրոպան քեզ ասել է, դե դե դե, դա ֆաշիզմ է... ազնիվ խոսք, ցավում եմ որ կան քո նման մտածողներ, ու Հայաստանը տանում են դեպի անդունդ...
ReplyDeleteԳոնե դու անունդ գրեիր ու երևայիր, ու Հայաստանը անդունդ չտանելու քո մեխանիզմն առաջարկեիր, այլ ոչ թե դատարկախոսեիր: ՉԿԱՆ ԱԶԳԵՐ, ԿԱ ՄԱՐԴ ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՎԻՐԱՎՈՐԵԼԸ ՏԽՄԱՐ ԽՈՍՔԵՐՈՎ ՈՒ ԱՆԳՐԱԳԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ՄԻԱՅՆ ԴԱ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԵԼ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ, և ԻՀԱՐԿԵ ՁԵՐ ՆՄԱՆ ԱՆԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ< ՈՎՔԵՐ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ ԽԵԼԱՄԻՏ ՄԻ ԽՈՍՔ ԱՅԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՌԱՍԻՍՏ_ՆԱՑԻՍՏՈՒԹՅՈՒՆԸ: ԱՅ ԵՍ ՀԻՄԱ ԻՐՈՔ ՑԱՎ ԱՊՐԵՑԻ< ԹԵ ՉԷ ԳՐԻԳՈՐԻ ԲՈԼՈՐ ԱՍԱԾՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ՃՇՄԱՐԻՏ ԵՆ< ԱՅ ՍԱ Է ԱՆԱԿՆԿԱԼ:
ReplyDeleteԷս ինչ տխմար հոդված է ... Իսկապես ցավում եմ այն մարդկային հոտի վրա, որը չի գիտակցում իր ազգի ժառանգությունը, չի ձգտում ճանաչել իր Էությունը և մի բան էլ հակառակը,ամեն կերպ փորձում է իր մեջ արմատավորել օտարամոլությունն ու ստրուկ-հոգեբանությունը .....Հարգանքներս Վաչագան Վահրադյանին ~
ReplyDeleteԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ՈՐՈՆՔ Ի ՊԱՇՏՊԱՆ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԱՅՍ ՇՆՉԱՎՈՐ ԱՌԱՐԿԱԻ ՕԳՏԻն......
ReplyDeleteԱՍՎԱՇ ՄԻ ԱՐԱՍՑԵ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ ԱՌԱՋԻՆ ՓԱԽՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՔ :ԼԻՆԵԼՈՒ ԱՅ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ <>
ՀԵՏԱՔՐՔԻՐԱ ՈՐ ՆԺԴԵՀԸ ԿԵՆԴԱՆԻ ԼԻՆԵՐ ԻՆՉ ՊԵՏՔԱ ԱՍԵԻՔ????
ԼԱՎ ԵՔ ԱՆՈՒՄ ՍՊԱՆԵՔ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԵՋ ԻՐ ԱՐՅՈՒՆԱԿՑՔԼԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ <>դուք ՔՐԻՍՏՈՅԱ ՐԵՔ ԴՈՒՔ ՓՈՂԱՊԱՇՏ ԵՔ....................
ԴՈՒ ՍՈՒՏԱՍԱՆ ՏՂԱ ԵՍ: ԿԱՅՔՈՒՄ ՈՉ ՄԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՋՆՋՎԵԼ:ՄԵՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻՆ ՆՈՐ ՀԱՐՑՐԵՑԻ ԱՍՈՒՄ Է ԲԱՑԱՐՋԱԿ ՈՉ ՄԻ ՀԱՏ ՉԵՆՔ ՋՆՋԵ: ՄԵԶ ՔՈ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԻ ՉԱԲԻ ԷՂԱՎ:???ՄԵՆՔ ՔԵԶ ԱԶԳԻ ՄԻ ՄԱՍ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ,ԻՀԱՐԿԵ ՄԻՔԻՉ ՀԻՎԱՆԴ ,ԲԱՅՑ ԷԼԻ ՄԵՐՆ ԵՍ ,իՍԿ ԴՈՒ ՔԵԶ ՀԱՅ ՉԵՍ ՀԱՄԱՐՈՒՄ:
ReplyDeleteBNABAN.AM-ի ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑ և ԱՇԽԱՏԱԿԻՑ
Ժողովուրդ, թարգեք, ամոթա.
ReplyDeleteԷտ ոնց ստացվեց, որ սենց հայրենասերներով հավաքվել եք? Բա մինչև հիմա ուր էիք?? Ինչ էիք անում?? Թե ձեր հայրենասիրությունն էլ տանից բլոգերին անանուն մեկնաբանություններ թողնելովա սահմանափակվում?? Չգիտես ինչի համոզված եմ,որ էս բուռն հայրենասիրական համախմբված ճառը մի անձնավորության ձեռքի գործնա, ով զառանցումա.... Տենց հայրենասեր եք, դուք էլ մի հատ բլոգ բացեք... Կարդանք, սովորենք:
ReplyDeleteՇնորհակալություն բոլոր մեկնաբանությունների համար: Բլոգում տեղադրված հոդվածս կրկին անգամ ապացուցեց, որ մենք անհանդուրժող ենք առաջին հերթին իրար նկատմամբ, շատ հեշտ կարող ենք իրար թշնամի սարքել, չենք ընդունում տարբերվող կարծիք: Մեզ համար ավելի հեշտ է վիրավորանքներ հասցնել մարդուն, քան քաղաքակիրթ ձևով չհամաձայնել: Սա անում են ազգային արժեքներից խոսոս մարդիկ: Երբվաինց է իրար հայհոյելն ու վիրավորելը դարձել արժեք: Հայրենասիրությունը խոսելով չէ, այլ գործողություններով է: Հետաքրքիր է մինչև օրս մեծ-մեծ խոսող մարդիկ ինչ են արել մեր հայրենիքի համար:
ReplyDeleteԻմ այսօրվա հրապարակումը բլոգում ավելի քան ապացուցեց իմ մտահոգությունը: Իսկապես ատելության մակարդակը Հայաստանում շատ բարձր է: Դա են ապացուցում նաև վերոնշյալ մեկնաբանություններից շատերը, անձնական վիրավորանքները, ոչ կոռռեկտ արտահայտությունները: Նման արձագանք իրոք չէի սպասում: Սա է մեր հասարակության պատկերը: Չնայած ես համամաիտ չեմ ձեր կարծիքին, ի տարբերություն ձեզ, հարգում եմ այն:
ՀԱՐԳԵԼԻՍ ՆԱԽ ԴՈՒ ԶՐՊԱՐՏԻՉ ԵՍ: ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ ՈՉ ՄԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՋՆՋՎԵ և ՀԵՏՈ ԱՆԿԵՂԾ ԿԱՍԵՍ ՄԵՐ ԿԱՅՔԸ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՔԱՆ ՓՈՂ ԵՆ ՔԵԶ ԽՈՍՏԱՑԵ ԹՅՈՒՐՔԵՐԸ:ԶԳԱՑՎՈՒՄ Է ԿԱՅՔԸ ԼԱՎ ՔՉՓՈՐԵԼ ԵՍ: ԷՍ ՍԻԿԵՆ ԵԼ ՄՏԻ ՈՒ ՔԵԶ ՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑ ՔՈ ՍԻՐԱԾ ԱԶԳԻՆ:http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=1416%3Aturkey-genocid&catid=78%3A2011-05-03-17-10-23&Itemid=128&lang=en
ReplyDelete(ՍԵՐԳՈ)
Ինչպես ՀՀ ցանկացաց քաղաքացի, ես նույնպես կարող եմ ազատորեն իմ կարծիքը արտահայտել: Իսկ անհիմն զրպարտանքի համար դուք կարող եք քրեական պատասխանատվության ենթարկվել:
ReplyDeleteԵս խոսել եմ կայքի ադմինի հետ և նա նույնպես նշեց, որ տեխնիկակակն խնդիրների պատճառով մեկնաբանություններից միայն 3-ն են երևում օգտատերերի համար, մինչդեռ արվել է 20--ց ավելի մեկնաբանություն: Այնպես որ այստեղ զրպարտության մասին խոսք գնալ չի կարող:
Ani Janyan said...հետաքրքրիրա դու ինչ ես արել ազգիտ համար???
ReplyDeleteԲԼՈԳ ԵՍ ՈՒԶՈՒՄ..ՄՏԻ facebook.com կարշեմ տարրական ինտելեկտով օժտվաշ մարդն ել գիտի որ այդտեղ բազմաթիվ ԲԼՈԳՆԵՐ ԿԱՆ.......
ԳՆԱ ՍԿԶԲԻՑ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՆՈՆԵՐ ՍՈՎՈՐԻ.
ԱՐԱՏՔԻՆԻՑ Խելոք ես ձևանում բայց ներքուստ ՓՈՒՉԻԿ ես ՕԴ.........
հետաքրքիրա շահտ որնա որ պաշտպանում ես ես ԹՐՔՄԵՏ անձնվորությանը...ենպես ես խոսում ինբր եք արել ոնց որ դու ես մի բան արել..դու ինչ ես արել..մենք գոնե պահմանում են ք մեր ազգի գաղափարն ու մշակույթը որ փոխանցենք սերունդներին ու չմեռնենք ԴՈՒ ԻՆՉ ԵՍ արել?????????ինտելեկտ ունենայիր առաջին հերթին կարծիք չեիր հայտնի
"Մեզ համար ավելի հեշտ է վիրավորանքներ հասցնել մարդուն, քան քաղաքակիրթ ձևով չհամաձայնել:"ինքդ քեզ ես հակասում, այդպիսի ատելությամբ խոսելով ազգայինի մասին, ինչն էլ հենց համամարդկայինի հենքն է և "Կազմվեց խնդրագիր (պետիցիա), որը պահանջում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ղեկավարությունից հեռացնել նացիստ-էքստրեմիստին իր պաշտոնից"! միգուցե սա է "հանդուրժողականությանդ" առհավատաչյան? , զրպարտելով bnaban.am խմբի ադմիններին`"Ի դեպ, հեղինակի հետ չհամաձայնող օգտատերերի մեկնաբանությունները միանգամից ջնջվում են:"
ReplyDeleteէլ որ մեկը թվեմ, ակնառու դարձնելու, մտքերիդ ու խոսքերիդ սնանկությունը?:
ձայնակցում ես օգտատերերից մեկի թողած բարբաջանքին` "Մի լվացե'ք մեր ուղեղները առավել հիմարությամբ", այնինչ այդ գանգատուփ կոչվածի միջի պարունակությունն արդեն լվացվել ու թունավորվել է "կոսմոպոլիտիզմի" կեղծ գաղափարաբանությամբ:" սեփական աչքիդ գերանը թողած, դիմացինա չքի մեջ չոփ ես փնտրում"?
Հսկացեք ի վերջո, այ տկարամիտ դատարկախոսներ` եթե դու անկարող ես սիրել ԱԶԳդ, ապա նույնքան և առավել ապաշնորհ կլինես սիրելու մի այլ ազգ... Ազգայինն ու ազգայնականը` դա դեռ այլատյաց չէ...հանիրավի հազարագույնս ճշմարիտ են մեծ պոետի խոսքերը` "ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ"
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն...
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով...
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե˜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից...
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
իտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով...
Հօգուտ արդարի եւ արեգակի
իտենք քվեարկել մեր կյանքով նաեւ...
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
իտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով...
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մազ հաեյ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք...
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք
.........................
ահա իրապես Ազգայնականի ու Արիականի հիմնը...
Ողջույն,
ReplyDeleteԷս մեր ազգասեր ու ազգային արժեքները իրենց գլխից բարձր պահած մեկնաբանություններ գրողները ոնց են իրենց թույլ տալիս ահավոր տառասխալներով ու ուղղագրական սխալներով գրել այդ մեկնաբանությունները?:
Հետո, ժողովուրդ ջան, ինչ կապ ունի Թուրքիայում կամ այլ երկրում լինելու հանգամանքը կարծիք հայտնելու հետ? Ես ինքս էլ եմ այցելել շատ շատ երկրներ, ինչպես նաև Թուրքիա, ինչ է հիմի ես էլ եմ ընկել թուրքական անվտանգության կամ այլ` իմ կողմից այցելած երկրների անվտանգության ձեռն ու գործում եմ իրենց ուզածով? Շատ հիվանդ մեկնաբանություն ու կարծիք էր:
Շատերդ մեծ-մեծ խոսում եք, բայց եթե ինչ-որ կոնֆլիկտային սուր իրավիճակ լինի Հայաստանի համար, հենց առաջինը դուք եք ձեր ունեցած-չունեցածը տալու, որ Զվարթնոցից մեկ ավիատոմս ձեռք բերեք:
Եթե այդքան շատ ազգասեր եք ու ազգային արժեքներն եք գնահատում ու փորձում պահպանել, պիտի որ քաջ գիտակցեք, թե որտեղից են սկիզբ առնում այդ արժեքները:
Դե գնացեք Հայաստանի գյուղերում ապրեք /ասենք Տավուշի մարզի Մոսես գեղ, կամ Կոթի, կամ Բարեկամավան/, կով ու ոչխար պահեք, պաշտպանեք ու պահպանեք սահմանները, ամբողջ օրը արբանյակային ալիքներով հազար ու մի դեբիլ սերալներ նայեք, ինտերնետի մասին երազեք, ու ձետ տան պատուհանից էլ ձեռքով արեք ադրբեջանցի սահմանապահներն: Պատկերացրեցիք?
Նստել եք Երևանի ասֆալտի վրա, ու իրար ուտելու համար մի հատ եք: Ամոթա:
Արթուր
Հարգելի Գրիգոր, Ձեզ նման եվրոպական հովերով տարված երիտասարդները հիմա մեզ համար ավելի վտանգավոր են քան մեր գոյությանը սպառնող թուրք-ադրբեջանական համատեղ խուժանը... դու իրոք որոշ հարցերու իրավացի եք...մեր ազգի "պայծառափայլության" մասին ճառող մարդիկ գրեթե ոչինչ չեն անում այդ "պայծառափայլությունը" ապացուցելու համար...
ReplyDeleteբայց այդ ամենի մենկաբանությունը Ձեր մոտ լրիվ այլասերված է..համզոզված եմ, որ եթե Ձեր նմաններին մի քանի առաջադեմ գաղափարներ "սրսկեն" սեփական քրոջ հետ սեռական կապ ունենալու օգտավետության համար... առիթը բաց չեք թողնի դա գործնականում կիրառելու համար..խնդրում եմ սա որպես վիրավորանք չընկալեք..սա ուղղակի պատկերավոր համեմատություն է... համոզված եմ, որ առիթ չեք ունեցել հանդիպել ազգի գաղափարը քարոզող շատ ու շատ եվրոպացիների, ամերիկացիրների..և ոչնչից ազգ ստեղծող ադրբեջանցիների հետ... եթե շփվեք ,,,նման տխմար մտքեր չեք արտաբերի...խնդրում եմ ..շատ կարդացեք...ու քիչ գրեք...
Ընդւնեք, որպես մեծ եղբոր խորհուրդ
Գրիգոր, քո զրպարտանքները կարդալուց հետո պարզապես ծիծաղս հազիվ եմ պահում...իրոք, այստեղ ուրիշ ու ինձ շատ ծանոթ ձեռագիր եմ տեսնում, որ արդեն ցավոք, գնալով շատանում ա ու մեզ փորձում ա տանել, այո, ՑԵխԱՋՈՒՐԸ` Եվրոպա: Հենց քո նմաններին են օգտագործում ազգս արժեզրկելու համար, մեր արիական արմատները մոռանալու համար: Եթե դու կասկածի տակ ես առնում <> կամ <> կամ էլ <>.., արդեն պարզ է քո թուրքամետ կողմնորոշումը: Կասես որքանով ես ուսումնասիրել մեր ճշմարիտ պատմությունը? Ինչ գիտես մեր նախնիների ծագման մասին?
ReplyDeleteԵվ միթե քո մեջ մեռած է հայի ոգին, այն հայի, որ վրեժ է տենչում իր միլիոններով կոտորված նախնիների համար? Թե դու այն ժամանակակից եվրոպացի երիտասարդներից ես, որ ասում ես, թե թուրքերի հիմիկվա սերունդը պարտավոր չէ պատասխան տալ նախնիների արարքների համար,,,ու արդարացնում ու սրբացնում ես քոչվոր անասուններին:
Դու ուղղակի շատ քիչ տեղեկացված ես հարգելիս,,,խորհուրդ կտամ ՄԱՐԴԱՄԵՋ շուտ-շուտ դուրս գաս...
Հա, ու մի բան էլ <> արտահայտությունը թույլ տվողների համար... Այն հայրենասերը, ով ազգիս համար իրոք արել է ինչ-որ բան, իրեն թույլ չի տա դա բարձրաձայնել ու գլուխ գովալ: Եվ առավել ևս թույլ չի տա հեգնանքով դա հարցնել ուրիշին: Սա գլուխ գովալու հարց չէ, հասկացեք...
Հարգանքներս...
Գրիգոր ջան, ափսոս շատ քչերն են քո նման գիտակից ու ինչպես նկատում ես "խիզախներն ու խելացիները" անանուն են մեկնաբանություններ թողնում, վիրավորանքներ ու հայհոյանքներ գրում, որովհետև էնքան թուլամորթ են, որ վախենում են պատասխանատվության ենթարկվեն
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteԿխնդրեի փոխել տեքստում օգտագործված «հանիբալ» բառը «կաննիբալով», քանի որ առաջինը հատուկ անուն է, իսկ երկրորդը նշանակում է «մարդակեր»))) հոդվածին առանձին կարձագանքեմ:
ReplyDeleteԻ պատասխան Grigor Yeritsyan-ի << ԱՏԵԼԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱՑԻԶՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ >> մեղադրական հոդվածին` http://networkedblogs.com/lhZmO:
ReplyDeleteՀԵղինակը մեղադրում է `<>: Ես չհասկացա հիմնականում , որ բառը հեղինակին դուր չէր եկել ...<>? Շատ տեղին ասված խոսք էր, ախր հարգելիներս ,մի հատ ձեր շուրջը նայեք , տեսեք թե ինչ է դառնում հայ երիտասարդությունը ձգտելով դեպի եվրոպա:Եվ ինչ է իրենից ներկայացնում եվրապան? Եվ եթե հեղինակը համարում է սա վիրավորանք , ապա ինքը գնում է դեպի ցեխաջուրը... Բարով գնաք, մենակ թե մի փորձեք ձեզ արդարացնել նման կերպ , դա կանեք այն ժամանակ երբ ձեր նախնիերը ձեզանից բացատրություն կպահանջեն:
<> սա ուղղակի կարգախոս է : Դպրոցում միջոցառումների ժամանակ խմբերը ունենում են իրենց կարգախոսը: << Նայեք աշխարհին մեր աչքերով >>նշհանակում է , կարդացեք մեր մեկնաբանությունները , հոդվածները … Ու դա պահանջ չէ: <>սա ի պատասխան հեղինակի ուղիղ հասկացողությանը:
<>։ Սրա հետ ի՞նչու համաձայն չեք:Ամեն ազգ ունի իր արժեհամակարգը ,որ իր համար ամենա լավն է ու բնութագրում է ազգի ներաշխարհը , մտածելակերպը,իրենց ստրուկտուրֆունկցիոնալ կառուցվածքը: Որիշ բան եթե գրված լիներ << մեր արժեհամակարգը բոլոր ազգերի համար ամենալավն է ու բնութագրում է բոլորի ներաշխարհը, բոլորի մտածելակերպը, բոլորի ստրուկտուրֆունկցիոնալ կառուցվածքը>>։
<> այս խոսքերի հետ էլ համաձայն չի հեղինակը: Լավ… Իա աղջիկը որպես ի՞նչ պետք է մեծանա:
<< հայ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ>> Ոգևորիչ է: Չկա կին,առավելևս Հայ կին , որ անտաղանդ լինի:Մոռացել եք երևի , ոնց էին հայ կանայք սովի տարիների չեղած տեղից ճաշ պատրաստում , երեխա պահում, դա է տաղանդը: Իսկ հայ տղամարդը, որ դժվար պահերին ընտաիքի կողքին է արդեն իսկ ՀԱՆՃԱՐ է: Որվհետև մեր ազգի մեջ կա նվիրվածություն ընտանիքի հանդեպ: Եթե եվրոպական ընտանիքներում վատ հայրերի ու տղամարդկանց թիվը կազմում է 100-88% ապա Հայաստանում 100-20%-ը հազիվ:
Հա ու վերջում հեղինակը նշում է մի հոդվածի մասին << մեր նախնիների աստվածընտրյալ ժողովուրդ >> :Սա արդեն պատմական փաստ է : Իսկ փաստերը չեն հերքում:
Եվ վերջում ավելացնեմ իմ կարգախոսը (կարող եք ուղիղ հասկանալ)`Ես ոչ ոքի կողմից չեմ , ես կարևորում եմ արդարությունը:
http://songoffall.blogspot.com/2011/08/2_06.html
ReplyDelete~ Cosmopolitism ... is like cheap alcohol.
ReplyDeleteFirst it makes you drunk, then it makes you blind, then it kills you. ~
;)
Սլավոնական համակսարանից մեկը կտրվելա ու մուռա հանում :Դ կոմեդիա իսկական ....
ReplyDeleteԸնդհանրապես, թե՛ պսևդոնիմիզմը, թե՛ անոնիմիզմը հարգելի բաներ են ինտերնետում՝ մարդ պարտավոր չի ամեն տեղ նշել իր ինքնությունը, բայց այստեղ անոնիմիզը կիրառվել է մի-երկու նացիոնալիստ բալիկների աբիժնիկության արտահայտման համար: Ավելի շատ անհիմն արտահայտություններ, անձնական վիրավորանքներ ու պարզապես դուրս տալ հազվադեպ եմ տեսնում:
ReplyDeleteՀարգելի այցելուներ,
ReplyDeleteոչ կոռռեկտ բոլոր մեկնաբանությունները կջնջվեն: Խնդրում եմ հարգել իրար, թեկուզև համաձայն չենք իրար հետ:
"Глупый не может оценить ни красоту, ни ум, ибо будучи глупым, он не может думать, что он поистине красив, и будучи глупым, он считает, что все вокруг глупее, этим он тешит себя и принижает достоинства других."
ReplyDeleteՍյուզան Խալաթյանի արտահայտած այս միտքը շատ լավ ձևով է նկարագրում բոլոր ռասիստ-նացիստ-շովինիստ-հոմոֆոբերին, որոնք մյուսներին նվաստացնելով փորձում են իրենք իրենց բարձրացնել:
Hrayr Manukyan Տեսնես էդ "Բնաբանը" մինչև էս հոդվածդ մի 100 հոգի մտնում էր, թե չէ :) : Էս տեսակ ազգայնամոլական կայքեր ու դրանք ընթերցող ազգայնամոլներ (սրանք ազգայնականներ չեն), անգրագետ "փիլիսոփաներ" (հատուկ ազգային հարցերով) բոլոր զարգացած երկրներում էլ կան, բայց դրանք գրեթե ոչ մի ազդեցություն չունեն քաղաքական կյանքում: Ու լավ է, որ իրենք կան, բազմազանությունը միշտ օգտակար է :) :
ReplyDeleteԲայց, Գրիգոր ջան, իմ կարծիքով մի քիչ ճիշտ չէ ընդհանրացնել նախ այդ կայքը "հայկական մամուլի" հետ (գրառմանդ վերնագիրը որ կարդացի, ինձ թվաց ՀԺ-ի, Առավոտի, Ժամանակի, 168 ժամի և նմանատիպ թերթերից մի քանիսի մասին է խոսք գնալու), երկրորդն էլ` այդ անձնական վիրավորանքներ հասցնողների գոյության փաստը հիմք ընդունելով մեր ողջ հասարակության պատկերի վերաբերյալ ենթադրություններ անել:
3 ժամ առաջ · Հավանել · 2 մարդ
Grigor Yeritsyan Հրայր ջան համաձայն եմ, այդ կայքը անգամ մամուլ անվանել չի կարելի: Ու դժբախտաբար իմ գրառումից հետո իկրենց այցելուների թիվը զգալի մեծացել է: Ես փորձում եմ ընդհանրացումներ չանել, ուղղակի մի քիչ բարդ ա, երբ տեսնում ես որ 50 մեկնաբանությունից 40-ը ոչ կոռռեկտ արտահայտություններ են պարունակում: Դա արդեն խոսում հասարակության մեջ որոշ տոկոսի մասին:
3 ժամ առաջ · Հավանել · 2 մարդ
Hrayr Manukyan Ինձ էլ ա թվում, Գրիգոր ջան, որ ազգայնամոլների ու նաև ազգայնականների թիվը մեր հասարակությունում "նորմայից" շատ է , բայց էդ մարդիկ հետևանքն են (ես կասեի` զոհերն են) մեր ներկա արատավոր ինստիտուտների, այսինքն` նրանց դեմ պայքարել պետք չի, լավագույն դեպքում կարելի է հետաքրքրության համար բանավիճել, եթե իհարկե մեջներից գտնվեն բանավեճի համար պիտանիներ (ես մեկ-մեկ գտնում եմ :)): Հենց որ ժամանակակից դեմոկրատական ու շուկայական ինստիտուտներ կառուցելով դառնանք մրցունակ ու մեզանից լուրջ բան ներկայացնող պետություն, էդ մարդկանց թիվն էլ կնվազի:
ReplyDeleteԻսկ մինչ այդ էդ մարդկանց նկատմամբ պետք է վարվել Դարբինյանի նման` ինչպես իսկական լիբերալ: Պետք չի այդ կենսաբանին թե մաթեմատիկոսին գործից հանել նրա համար, որ անտրամաբանական ու անկապ խոսել է իր մասնագիտական գործունեությանը չվերաբերող հարցերի մասին: Հնարավոր է, որ շատ լավ մաթեմատիկոս է, ինչ կա որ, չգիտենք: Ես համարյա 3 տարի լրագրությամբ եմ զբաղվում, բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել, Դարբինյանի ու Սանդոյանի (Սլավոմնականի պրոռեկտորներից է) չափ լիբերալ մարդ չեմ ճանաչում:
Միայն պետք է լսել, թե Դարբինյանը ինչպիսի քաղաքագիտական ու տնտեսագիտական դասախասություններ է կարդում ու դա համեմատել հենց Սլավոնականի քաղաքագիտության ու փիլիսոփայության ամբիոնի մի խումբ դասախասների մոտեցումների հետ, որոնք լուսավորականներին համարում են ողջ մարդկության դեմ դավադրություն կազմակերպած մասսոններ, իսկ միջնադարն ու ինկվիզիցիան` մարդկության պատմության բարձրագույն շրջանը :)
Տես ինչքան հետաքրքիր է` դու էլ իրենց անձնական վիրավորանքներն ու անտակտությունը քո բլոգի մեկնաբանություններում թողել էիր, իսկ իրենք ինչը դուր չի գալիս, ջնջում են: Մենք համարում ենք, որ իրենց գոյությունը օգտակար է երկրի համար (ճիշտ է, քիչ քանակությամբ), իրենք հենց տեսնում են իրենցից տարբերվող մտածող մեկին, թուրք ու դավաճան են համարում, հնար ունենան կվտարեն Հայաստանից: Բայց պետք է ներողամիտ լինել, սովորաբար ազգայնամոլները անհաջողակ մարդիկ են լինում :) Կներես, որ շատ խոսեցի ;)
ReplyDelete2 ժամ առաջ · Հավանել · 1 մարդ
Grigor Yeritsyan Շնորհակալ եմ մեկնաբանության ու հետքաքրքիր դիտարկումներիդ համար: Ինքս համալսարանի ղեկավարության շատ լավ ճանաչում եմ և գիտեմ, որ նրանք շատ բաց և լիբերալ մարդիկ են: Այդ մարդը ուղղակի փորձ է արել մտնել իրեն ոչ այնքան վերաբերոց տիրույթ և արդյունքը օրինաչափ է: Ես ինքս շատ հանդուրժող ու ներողամիտտ եմ փորփում լինել իրենց հայրենասեր հորջորջող ազգայնամոլների նկատմամբ, քանի որ գիտեմ, որ նրանք նույնպես զոհեր են` մեր հեռուստատեսության, մամուլի, իշպանությունների, քարոզչության արդյունքն ու արտադրանքը: Ոչ ոքի Հայասատնից վտարել պետք չէ, ամեն մեկն ունի իր կարծիքն ու տեսակետը և ունի այն ազատորեն բարձրաձայնելու իրավունք: Ի վերջո տարբեր կողմերի առկայությունը հենց խոսում է հասարակության մեջ պլյուրալիզմի առկայության մասին: Դժբախտաբար նրանք պայքարում են այդ բազմակարծության դեմ, սովոր են ունենալ միակ տիրապետող տեսակետ, ինչպես ԽՍՀՄ-ում, չեն սիրում լսել դիմացինին ու չեն կարող քաղաքակիրթ բանավիճել:
2 ժամ առաջ · Հավանել · 2 մարդ
Ofeli Suqiasyan ՀՀ Քաղաքացի :Du qo HOMOFOBIAN Gay-eri handep pahi qo mej:Nax gna krtvi konvencia karda u imaci vor orenqov argelvela <> kochel voch avandakan serakan koxmnoroshman mardkanc ,tuylatrvuma <> kam <> tarberaky:Heto du ov darar ay Eraguyni suti baleshchik,ay Nacist vor bolor Gayarin viravorum es:To du gna Hayastani bordurin gorcazurk ppzox tqox rabizneri u suti hayrenaser bespredely hayreniq kochox srikaneri dem payqari,Gay-ery mexavor chen vor Gay en et nuynna vor mardun mexadres vor inqy shikahera:Du chpiti hetaqrqrves mardy orva 2rd kesin um heta qnum,du ete normal zargacac mard es mardun ayl hatkanishnerov es gnahatum vor eraguyny jakatit el xbes meka baci hakakranqic u anzusp cicaxic mardkanc mot urish ban ches arajacni;Erb vor mardkanc kyanqy chi hajoxvum, sksum en complexnery ihayt gal vor shat lav svaxvuma hayrenasiruytyan kexc souci tak: ETI QO HAMAR VOCH USAna VOCH ENGLANDy voch el HOLLANDy aziz jan Patriotizmi fintoflyushkeqy`- tan Bakum erkri mec droshi dzevov Hayastnum iran chen kara ardaracnen,vortev mardik enqanel erjankutyunic chen mernum vor stipvac Hayastanum en aprum u stanum nvazaguyn axqatavardz;
Ofeli Suqiasyan Anradaranalov arhasarak qo koxmic Grigor Yeritsyan-i vra cex shprtelun,asem qez vor erazes vor hasnes Grigori nvajumneri gone 2 %-in erazes vor ira pes bari u tolerant Ashxarhi Patvavor Qaxaqaci lines:Uxxaki Grigory kirt eritasarda u dzer pes barbaros leksikonov dzer porte texy chi dnum-chi kara inqy ijni dzer makardakin,isk es hark exac depqum et ira texy kanem u tuyl chem ta iran viravorel:
2 ժամ առաջ · Հավանել · 2 մարդ
Grigor Yeritsyan Այսպես կոչված """ՀՀ քաղաքացին""" բարեբախտաբար իր կամքով հեռացել ա իմ ընկերների ցուցակից և այս մեկնաբանությունները այլևս չի տեսնի)))
2 ժամ առաջ · Հավանել
ու քանի որ արդեն անձնական վիրավորանքներ են գրվում... սա արդեն ուրիշ թենա ք գրիգորիկ... այ հիմա մտածի տակից ոնց ես դուրս գալու...
Եվս մեկ անգամ պետք է ձեզ խնդրեմ ձեր արտահայտությունների մեջ լինել կոռռեկտ:
ReplyDeleteՀարգելի ընկերներ,
ReplyDeleteԵթե մեկը վրավորվել է իմ կամ որև է մեկի թողած մեկնաբանություններից, ուզում եմ ներողություն խնդրել: Այս գրառումը բլոգում ամենևին իրար վիրավորելու նպատակով չէր գրված: Բոլորս ունենք տարբեր կարծիքներ: Դա նշանակում է, որ հասարակության մեջ կա բազմակարծություն:
Hamarya amen inchn el tochni asela mard@ - Vachagan Vahradyan@ )
ReplyDeleteJoghovurd kharnum enq irar azgaynakanutyun ev azgaynamolutyun terminner@. Njdeh@ qarozel e azgaynakanutyun ayl voch te azgaynamolutyun. Njdehi khosqeric e "hargenq ayloc mshakuytner@ chnsemacnelov mer@". Es kogh em mer azgayin arjeqneri pahpanman@ bayc da chpetq e lini ayl azgeri arjeqner@ nsemacnelu hashvin. Ete mek@ evropayc vercnum e cekhajur@ ayl voch te ogtakar@ da ir khndirn e. Azgaynakanutyun@ rasizmi, shovinizmi ev ayl izmeri het kap chuni. Tigran
ReplyDeleteՇնորհակալություն մեկնաբանության համար: Համաձայն եմ, որ պետք հարգենք այլոց մշակույթը` միաժամանակ չնսեմացնելով մերը!
Delete