Վերջին տարիներին մայրաքաղաքի իշխանությունները ակտիվացող երթևեկության խնդիրները լուծելու համար ավելացրին գետնանցումների թիվը: Թվում էր` դրանք պետք է ծառայեն իրենց նպատակին: Ժամանակը ցույց տվեց, որ դրանք մեկ այլ կարևոր գործառույթ են կատարում. փոխարինում են քաղաքում բացակայող հասարակական զուգարանները: Մեր համաքաղաքացիներից ոմանք անցումներն օգտագործում են ոչ միայն փողոցն արգելված վայրից չհատելու, այլև սեփական կարիքները հոգալու նպատակով:
Մի քանի տարի առաջ կառուցվեց Հաղթանակ զբոսայգուն կից գետնանցումը: Այն իսկապես շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ Ազատության պողոտան դժվարանցանելի է և վտանգավոր: Չնայած դրան, զբոսայգու այցելուները նախընտրում են չօգտագործել անցումը և իրենց կյանքը վտանգելով հատել փողոցը: Թերևս, նրանք այլ ելք չունեն:
Բավականին հետաքրքիր են նաև պատերին արվող գրառումները և փակցվող պաստառները: Որքան էլ անիմաստ և ծիծաղելի է դրանց բովանդակությունը, այնուամենայնիվ, դրանք չեն «բուրում»:
Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում գետնանցումների բարեկարգման աշխատանքներին: Այնտեղ մտնելը շատ անգամ մեղմ ասած հակահիգենիկ է և վտանգավոր առողջության համար:
Աղբին ու գարշահոտությանն են գումարվում նաև կիսափլված պատերն ու սմբակների հետքերը:
,YES INQSEL CHEM HASKANUM MARDKANC AYD VARVECOXUTYUN@.Axr inchpes kareli e,verjapes menq mardik enq che, ayl voch te kendaniner.Heto el xosum enq qaxaqakrtutyunic!
ReplyDeleteԻսկապես անհասկանալի է մեր որոշ քաղաքացիների վարքը: Վստահ եմ, որ անգամ եթե քաղաքում տեղադրվեն հասարակական զուգարաններ, մեր քաղաքացիները շարունակելու են օգտագործել անցումները: Դա խոսում է քաղաքավարության բացակայության ու նրանց տգիտության մասին:
ReplyDelete