Վաղը ժամը 11:00-ին պատրաստվում ենք այցելել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որտեղ կիրականանա «Երևանի Երիտասարդական Բանկ»-ի կողմից ֆինանսավորված հերթական ծրագիրը:
Այն կիրականացնի Պրիվատիսսիմա կրթական հիմնադրամը:
Երեխաների համար կցուցադրվեն տիկնիկային ներկայացումներ, որոնց կմասնակցեն 105 դպրոցի և մանկատան սաները:
Ծրագրի հիմնական նպատակն է դեռահասներին հնարավորություն տալ շփվել միմյանց հետ, պատրաստել տիկնիկներ և իրականացնել տիկնիկային թատրոն իրենց ընկերների համար:

Եթե չգիտեք տեղը, ապա մենք կսպասենք ձեզ ժամը 10:30 Հաղթանակի Զբոսայգու մուտքի դիմաց:
Մեզ կճանաչեք մեր կարմիր շապիկներով:)
No comments:
Post a Comment