Wednesday, June 15, 2011

Տգիտություն կրթության և գիտության նախարարությունում

Առհասարակ, նախարարություններ կամ այլ պետական կառույցներ դիմելու սովորություն չունեմ: Նախ` չեմ վստահում նրանց և հետո կարծում եմ, որ այդ հիմնարկներում աշխատում են բազմաթիվ ոչ կոմպետենտ մարդիկ, բյուրոկրատներ:

*********
Լինելով ուսանող` առավել հաճախ առնչվել եմ Կրթության և գիտության նախարարության հետ: Առաջին անգամ վերոնշյալ նախարարություն դիմել եմ այս տարի մարտին` Իտալիա մեկնելու համար գործուղում ձևակերպելու հարցով: Հայտնի է, որ դեսպանատները մեկնողից պահանջում են վերադարձի օրվանից հետո երեք ամիս վավերականություն ունեցող ելքի թույլտվություն: 
Քանի որ 4-րդ կուրսի ուսանող էի, և ելքի թույլտվությունս ավարտվում էր վերադարձից հետո 2 ամիս և 26 օր հետո, դիմեցի նախարարություն միջնորդության համար, որպեսզի ինձ տրամադրվի լրացուցիչ 4 օր: Եվ չնայած պատրաստվում էի այցելել Հռոմի հանրահայտ համալսարաններից մեկը, ընդ որում, իմ համալսարանը ներկայացնելու նպատակով, երկու շաբաթ ինձ տանել-բերելուց հետո, դիմումն այդպես էլ մնաց անպատասխան:

Եվս մեկ անգամ դիմել եմ նախարարություն 15 օր առաջ: Բնականաբար դիմումը մինչև այժմ պատասխան չի ստացել և անգամ չի նշանակվել նամակին պատասխանելու վերջնաժամկետը: Չնայած, ինձ արդեն միևնույնն է:
Դիմումն արդեն 15 օր ընթացքում է և վերջնաժամկետ չի նշանակվել:
Ցավալի է, որ կրթության որակի համար պատասխանատու գերատեսչությունը այսպես է աշխատում: Թերևս միայն գերատեսչության կայքից արդեն զգացվում է, որ շատ աշխատակիցներ անփույթ են և լուրջ չեն վերաբերվում իրենց աշխատանքին: Հասկանում եմ, որ մեզ բարդ է հասկանալ, որ նախարարությունում աշխատելը միայն կոստյում հագնելը, աշխատասենյակ և քարտուղարուհի ունենալը չէ:

Ի դեպ, նախարարության կայքի մասին: Երբևէ այցելել եք http://edu.am/: Համաձայնեք, որ գոնե կրթության նախարարության կայքում կետադրական սխալներ ու տառասխալներ չպետք է լինեն: Այնինչ այստեղ կարելի է բազմաթիվ սխալներ գտնել: Օրինակ` հենց նախարարի ողջույնի խոսքում:


Անհրապույր տառատեսակի ու անգրագետ շարվածքի մասին խոսելն այստեղ ավելորդ է: (http://edu.am/index.php?menu1=217&arch=0): Նմանատիպ մանր ու մեծ սխալներ կարելի է գտնել Կրթության և գիտության նախարարության կայքի տարբեր բաժիններում:
http://edu.am/index.php?id=-4529&topMenu=2&menu1=-1&menu2=2&arch=0

http://edu.am/index.php?id=4536&topMenu=-1&menu1=-2&menu2=-1
Նման կիսագրագետ նյութեր չկան անգամ մանկական ամսագրերում:
Նախադասություններն իրար կապված չեն, կան ավելորդ բառեր, տպագրական սխալներ:
Կամ ինչ է նշանակում` "ներկայացվել են նաև հոբելյանի առիթով լույս են տեսած երկու ժողովածուներ" - հավանաբար նկատի ունեն լույս տեսած:

2 comments:

  1. Հետևությունը մեկն է` Տգիտության նախարարություն...
    Կրթություն բառը վերոնշյալ նախարարության հետ կապ չունի: (հուսով եմ ես էլ սխալներ չեմ արել) :>

    ReplyDelete
  2. Բարեբախտաբար, գրառումից հետո նախարարության կայքում շտկվել են բոլոր թերությունները: Հուսանք, որ կրթության համար պատասխանատու այս գերատեսչությունը հետագայում նույնպես կաշխատի բարեխիղճ և օպերատիվ:

    ReplyDelete