Showing posts with label ազգայնականություն. Show all posts
Showing posts with label ազգայնականություն. Show all posts

Friday, August 5, 2011

ԱՏԵԼԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱՑԻԶՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ


~ Nationalism ... is like cheap alcohol. 
First it makes you drunk, then it makes you blind, then it kills you. ~


Ամիսներ առաջ, երբ Երևանում նախաձեռնեցինք մեկշաբաթյա արշավ ընդդեմ ռասիզմի, մամուլում տեղ գտան ծաղրական հոդվածներ, թե իբր Հայաստանում որտեղից ռասիսներ լինեն: Հոդվածներից մեկում «հեղինակը» գրում էր, որ եթե հասարակական կազմակերպություններին փող տան, նրանք կարող են անգամ ապացուցել, որ տասնամյակներ շարունակ սևամորթների նկատմամբ մասսայական խտրականություն է եղել Լոռու և Շիրակի մարզերում: Այսօր արդեն իսկ ակնհյատ է, որ մեր արշավը ոչ միայն տեղին էր, այլև անհրաժեշտ: Հայկական մամուլն այսօր ողողված է տարատեսակ ռասիստական հոդվածներով, նացիստական ու շովինիստական գաղափարներով: Մինչ մեր երկրի ղեկավարությունը բողոքում է հարևան երկրներում ատելության մակարդակից, մեր երկրում մամուլը բացահայտ ատելություն և կարծրատիպեր է տարածում:


Օրերս www.bnaban.am կայքում տեղադրվեց հարցազրույց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանի հետ, ով իբր թե փորձ է անում բացահայտել հայի էությունն ու կարևորում հայկական արժեքներին անվերապահորեն հավատարիմ մնալու հանգամանքը։  Նա դա փորձում է անել այլ մշակույթների նսեմացման, ազգերի ստորացման ու ատելախոսության միջոցով: 


Ինչո՞ւ պետք է աշխարհին իրենց աչքերով նայենք:
Հարցազրույցը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Մեզ ստիպում են հեռանալ մեր ոսկեղենիկ, չնաշխարհիկ, բարոյական ամենաբարձր արժեքներից ու գնալ դեպի այդ ցեխաջուրը, որ կոչվում է Եվրոպա»: Հոդվածի հենց սկզբից ակնհայտ է դառնում, որ գիտնականն իրեն թույլ է տալիս խոսել էթիկայի բոլոր սահմաններից դուրս գտնվող բառապաշարով, վիրավորանքներով ու կարծրատիպերով:


Անենասկզբից նա սկսկում է կարծրատիպեր տարածել: Բերեմ մի քանի օրինակ հոդվածից`
  •          աֆրիկացու համար մարդակերությունն է սովորական բան, ամերիկացու համար՝ մեկ այլ բան
  •          ամեն հայ տղամարդ որոշում կայացնող է
  •          անհատապաշտությունն է ժողովրդավարության հիմքը
  •          թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն
  •          եթե մայրը ճիշտ է դաստիարակում զավակներին, ապա աղջիկ երեխան պետք է մեծանա որպես ընտանիքի մայր, իսկ տղա երեխան՝ որպես որոշում կայացնող

Նման կարծրատիպերը հոդվածում անթիվ անհամար են:

Այնուհետև կենսաբանը նացիստական-ռասիտական գաղափարներ է առաջ քաշում, օրինակ`
  •  թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն։ Սա բխում է նրանց ուղեղի կառուցվածքից, մեր ուղեղն այլ կերպ է կառուցված։ (Հիշենք, որ ռասիստների հիմնական մտքերից էր, որ արիացիների գանգի կառուցվածքը տարբերվում է):
  • մինչդեռ հիմա մեզ դրդում են դեպի եվրոպական մշակութային արժեքներ։ Բայց, ախր, դա եվրոպական արժեք էլ չէ. դա աֆրոամերիկյան, սեքսի գաղափարի վրա հիմնված պարզունակ երաժշտություն ու մշակույթ է 
  • աֆրիկյան այդ ցեղերն ունեն նաև ռազմի երգեր ու պարեր, բայց, չգիտես ինչու, տարածվում ու քարոզվում է սեքսի վրա հիմնված պարարվեստը

Դրանից հետո սկսվում է հայ ժողովրդի բացառիկության քարոզը` 
  •   մեր արժեհամակարգը մեզ համար ամենալավն է ու բնութագրում է մեր ներաշխարհը, մեր մտածելակերպը, մեր ստրուկտուրֆունկցիոնալ կառուցվածքը։ 

 Հոդվածում գերակշռում են նաև գենդերային կարծրատիպերը`
  •  եթե մայրը ճիշտ է դաստիարակում զավակներին, ապա աղջիկ երեխան պետք է մեծանա որպես ընտանիքի մայր, իսկ տղա երեխան՝ որպես որոշում կայացնող
  •  ամեն հայ տղամարդ որոշում կայացնող է 
  •  հայ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ


Այս հրապարակումից հետո սոցիալական կայքերում բավականին թեժ քննարկումներ սկսվեցին: Կազմվեց խնդրագիր (պետիցիա), որը պահանջում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ղեկավարությունից հեռացնել նացիստ-էքստրեմիստին իր պաշտոնիցԽնդրագրի տեքստը հետևյալն է. 
«Իր հարցազրույցներից մեկում նա շատ բացասական կարծրատիպեր է տարածել: Աֆրիկացիները, ըստ նրա, հանիբալներ են, կինը պետք է դաստիարակի երեխաներին, իսկ տղամարդը կայացնի որոշումներ, հայ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ: Ըստ նրա` հայերի ուղեղի կառուցվածքը տարբերվում է «թյուրքական ցեղերի» ուղեղից (և վերջիններս չեն կարողանում մտածել): Բացի այդ նա Եվրոպան ցեխաջուր է անվանում:  Եվ նա աշխատում է համալսարանում»:

Խնդրագիրը կարող եք գտնել և ստորագրել հետևյալ հղումով` http://www.change.org/petitions/russian-armenian-slavonic-university-remove-nazi-and-extremist-official-from-his-position 

Բավականին թեժ քննարկում էր սկսվել նաև հենց կայքում, որտեղ տեղադրվել է հոդվածը - http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=1344:vahradyan&catid=58:haygit&Itemid=94&lang=en 

Ի դեպ, հեղինակի հետ չհամաձայնող օգտատերերի մեկնաբանությունները միանգամից ջնջվում են:

Օգտատերերից մեկը գրում է. «Վաստակավոր դեբիլատոր, ուրիշ ոչ մի միտք չի գալիս 8-րդ դասարանի հայոց պատմությունն ու կենսաբանություն ից երկու-երեք պարագրաֆ հիշող այս մարդու խոսքերից, և քանի մարդու կարծիքափոխ արել սա իր "պայծառամտությամբ", համ նալին է խփում համ մեխին, այ էդտեղից էլ վատ հոտ է գալիս....այսքանը:Մի լվացե'ք մեր ուղեղները առավել հիմարությամբ, քանի այսօր կա և գոնե փորձ է արվում նվազեցնել, հասցնել մինիմումի»: 

Առհասարակwww.bnaban.am կայքում շատ հաճախ կարելի է հանդիպել ազգայնական, ատելախոսական հոդվածների, ռասիստական արտահայտությունների և մտքերի: Մեջբերեմ դրանցից մի քանիսը`

  • մեր արիական ծագումը
  • ինչ տեսակի կենսաբանական և հասարակական էակ է ադրբեջանցի հորջորջված հանրությունը, գիտությունն առայժմ միայն հարյուրամյակով կեղծվող տվայալների հետ գործ ունի
  • նրանց(ադրբեջանցիներ) պարագայում ամեն ինչ գողոն է ու թալան` սկսած ինքնանվանումից
  • Եվ ի՞նչ «ժողովրդավարության» մասին է խոսքը, երբ մենք «ազգ» ենք
  • Ես կամ, քանի դեռ ատում եմ
  • մեր թշնամիները
  • թշնամին մեր իսկ ձեռքերով կործանի մեր զորացման աղբյուրները
  • ռուս-հայկական հեթանոսներն իրենց հիմնականթշնամին են համարում ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Վատիկանը
  • մեր նախնիների աստվածընտրյալ ժողովուրդ 
  • ջհուդն իր գործն անում է
  • «Եկեղեցի» բառը կազմված է «եկ» և «եղծել» բառերից: «Եղծել» նշանակում է՝ ուրանալ: Այսինքն` արի, ուրացի քո արիական կրոնը
Այսպիսի արտահայտություններն այնքան շատ ենոր իմաստ չունի դրանք բոլորը մեջբերել

Շատ տարօրինակ էր նաև հայկական մամուլի արձագանքը կապված նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ:  Նրան շատ անգամ ներկայացնում էին ոչ թե որպես ահաբեկիչ, այլ ընդամենը հակաիսլամական և իսրայելամետ հայացքների ջատագով: Գրեթե ամենուր մեջբերվում էր հոգեկան հիվանդի անդրադարձը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, նրա կարծիքը Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին և այլն: Շատ քչերը հիշեցին, որ այդ մարդու կատարած հարձակման և պայթյունի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Հետաքրքիր էր «Առավոտ» թերթի խմբագրի մեկնաբանությունը` «Նորվեգիացի ստահակը Արևմուտքն ուզում էր փրկել մահմեդականներից։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանում նրա այդ մտադրությունից նույնիսկ հոգու խորքում, նույնիսկ չբացահայտված հաճույք է ստանում, նա լուրջ հոգեբանական խնդիր ունի, որովհետև տառապում է փրկչի սինդրոմով. փրկչի սպասելու կամ անձամբ փրկիչ դառնալու՝ միևնույնն է»: 

Ամենավատն այն է, որ այս գաղափարները տարածվում են հայ երիտասարդության և ուսանողության շրջանում: Նրանցից շատերը չունեն երկրից դուրս գալու հնարավորություններ, տեղեկատվությունը ստանում են հիմնականում հեռուստատեսությամբ, չեն օգտվում համացանցից, այսինքն` ապրում են մեկուսացված: Ցանկացած նման գաղափար նրանք ընդունում են որպես ճշմարտություն` առանց ստուգելու այն: Արդյունքում` հասարակությունը դառնում է անհանդուրժող և այլատյաց` լի կարծրատիպերով ու նախապաշարմունքներով: Հաճախ մեր լրագրողները նույնպես այդ նախապաշարմունքների զոհն են: Եթե ուզում ենք մենք էլ ունենանք մեր Բրեյվիկներին, ապա պետք է շարունակենք նույն ոգով!