Showing posts with label թերթ. Show all posts
Showing posts with label թերթ. Show all posts

Monday, June 13, 2011

Բարի Գալուստ!!!

Ողջույն! Բարի գալուստ!!! Ճիշտն ասած, նախկինում երբեք չէի մտածել անձնական բլոգ ստեղծելու մասին: Կարծում էի, որ անիմաստ ժամանակի կորուստ է:  Պատճառներից մեկը հավանաբար այն էր, որ միշտ ունեցել եմ տպագրվելու հնարավորություն, աշխատել եմ թերթերում, ամսագրերում, հեռուստատեսությունում....կարճ ասած` բլոգի կարիք չունեի: Ամեն դեպքում, պետք է ընդունեմ, որ բլոգը շատ լավ գործիք է, որը ես ասյուհետ պատրաստվում եմ օգտագործել` տարբեր հարցեր քննարկելու, տեղեկատվությամբ կիսվելու, հոդվածներ և հետաքրքիր նյութեր տեղադրելու համար:
Այստեղ դուք կգտնեք որոշ հետաքրքիր հրապարակումներ, հոդվածներ, լուրեր այն կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ ես աշխատում եմ և համագործակցում, կգտնեք տեղեկատվություն այն հնարավորությունների մասին, որոնցից կարող են օգտվել մեր երիտասարդները: 
Հաղորդագրությունների և թարմացումների հիմնական լեզուները կլինեն անգլերենը, ռուսերենը և հայերենը: Հուսով եմ, որ այս բլոգը կօգտագործվի մտքեր փոխանակելու  և նոր գաղափարներ զարգացնելու նպատակով!!