Showing posts with label գետնանցում. Show all posts
Showing posts with label գետնանցում. Show all posts

Friday, July 29, 2011

Ինչ նպատակի են ծառայում Երևանի գետնանցումները


Վերջին տարիներին մայրաքաղաքի իշխանությունները ակտիվացող երթևեկության խնդիրները լուծելու համար ավելացրին գետնանցումների թիվը: Թվում էր` դրանք պետք է ծառայեն իրենց նպատակին: Ժամանակը ցույց տվեց, որ դրանք մեկ այլ կարևոր գործառույթ են կատարում. փոխարինում են քաղաքում բացակայող հասարակական զուգարանները: Մեր համաքաղաքացիներից ոմանք անցումներն օգտագործում են ոչ միայն փողոցն արգելված վայրից չհատելու, այլև սեփական կարիքները հոգալու նպատակով:



Մի քանի տարի առաջ կառուցվեց Հաղթանակ զբոսայգուն կից գետնանցումը: Այն իսկապես շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ Ազատության պողոտան դժվարանցանելի է և վտանգավոր: Չնայած դրան, զբոսայգու այցելուները նախընտրում են չօգտագործել անցումը և իրենց կյանքը վտանգելով հատել փողոցը: Թերևս, նրանք այլ ելք չունեն:


Բավականին հետաքրքիր են նաև պատերին արվող գրառումները և փակցվող պաստառները: Որքան էլ անիմաստ և ծիծաղելի է դրանց բովանդակությունը, այնուամենայնիվ, դրանք չեն «բուրում»:


Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում գետնանցումների բարեկարգման աշխատանքներին: Այնտեղ մտնելը շատ անգամ մեղմ ասած հակահիգենիկ է և վտանգավոր առողջության համար:


Աղբին ու գարշահոտությանն են գումարվում նաև կիսափլված պատերն ու սմբակների հետքերը: